Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Այսօր ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է

Այսօր ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է
25.05.2025 | 12:42

ՄԱՐԴ, ով Իր հայրենիքի և աշխարհասփյուռ բազմաչարչար Իր ժողովրդի համար ապրած անմնացորդ կյանքով այսօր մեր աչքերի առջև ՍՐԲԱԴԱՍՎՈՒՄ Է:

Սիրելի ՏԵՐ, ՏԵՐ ՀԻՍՈՒՍ, որդիաբար խնդրում ենք, ազատություն պարգևիր երկրի վրա գերության մեջ գտնվող մեր բոլոր հայորդիներին, նրանց հետ նաև՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, հանիր Նրանց ձեռքերից գերության շղթաները, ինչպես որ վարվեցիր ՔՈ ՍՈՒՐԲ ԱՆՎԱՄԲ սահմանված մեր Հավատքի Վեմի` ՍԲ. ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ հետ։

(Գործք Առաքելոց 12։7)

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ